Ֆրանսիայում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել
INTERNATIONAL NEWSՓարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բենզինի թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների նկատմամբ: Ձերբակալվել է 24 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետևանքով փակ մետրոյի են կենտրոնական կայարանները: Քաղաքում կարգուկանոնի պահպանմանը հետևում են 6 հազար ոստիկան ու ժանդարմ:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն սակագինը չեն փոխելու:
Երկրում հունվարի 1-ից բենզինի գինը մեկ լիտրի դիմաց ավելանալու է 2.9, իսկ դիզելինը՝ 6.5 եվրոցենտով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



