Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է «հեռացնել ագահ էլիտային»
INTERNATIONAL NEWSՆախօրեին Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն անցել է իր պարտականություններին՝ խոստանալով «հեռացնել ագահ էլիտային», հաղորդում է Reuters-ը: Պետության նոր ղեկավարը խոստացել է նաև պայքարել կոռուպցիայի, շարունակական աղքատության և կազմակերպված հանցագործության դեմ:
Նախագահը Կոնգրեսի Ներքին պալատում՝ մեքսիկյան դրոշի ֆոնին, խոստում է տվել պետությանը՝ պարտավորվելով Մեքսիկան հասցնել «ռադիկալ» վերածննդի՝ համաձայն իր խոսքերի՝ չեղարկելու համար «նեոլիբերալ» կառավարությունների տասնամյակների կատաստրոֆիկ ժառանգությունը:
«Այսուհետ կառավարությունը ագահ փոքրամասնությանը ծառայելու հանձնաժողով չի լինի»,-հայտարարել է երկրի նոր ղեկավարը:
Լոպես Օբրադորն ավելացրել է, որ երկրի կառավարությունը նաև կդադարի «աջակցել կողոպուտին»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



