Փարիզում անկարգությունների հետևանքով վնասվել է Հաղթանակի կամարը
INTERNATIONAL NEWSԱրգենտինայում կայացած G20 գագաթնաժողովից Ֆրանսիա վերադառնալուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղևորվել է դեպի Փարիզի Հաղթանակի կամար անկարգությունների արդյունքում երկրի խորհրդանիշերից մեկին պատճառված վնասը գնահատելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Հաղթանակի կամարի տարածքում կոտված է Ֆրանսիայի խորհրդանիշ՝ Մարիանի արձանը, պատերը ծածկված են գրաֆիտիներով, հակակապիտալիստական լոզունգներով և սոցիալական բնույթի պահանջներով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վարորդների՝ «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերն ընդդեմ վառելիքի գների բարձրացման, որոնք գրեթե երկու շաբաթ է շարունակվում են, վերաճել են զանգվածային անկարգությունների:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



