Փարիզյան բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներից 200-ը դատարանի առաջ կկանգնեն
INTERNATIONAL NEWSՓարիզում բենզինի գնաճի դեմ անցկացվող շաբաթօրյա բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ավելի քան 200 ցուցարար դատարանի առաջ կկանգնի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին:
Վերջինիս խոսքով՝ կալանքի տակ գտնվող 372 ցուցարարի մոտ «երկու երրորդի» գործերը կքննվեն դատարանում: Բելուբեն ընդգծել է, որ պատասխանը «քրեական հանցագործություններին» բավականին դաժան է լինելու:
Ավելի վաղ ոստիկանության տվյալներով հաղորդվում էր, որ կալանքի տակ 378 ցուցարար է գտնվում: Ընդհանուր առմամբ՝ 412 մարդ էր ձերբակալվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաները շարունակություն են ստացել նախօրեին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



