Երբ կանչեք, ես կվերադառնամ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է երկիր վերադառնալու պատրաստակամության մասին: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ դիմելով Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին:
Նիդերլանդներից հղված տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ «չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները»՝ ընդգծելով, որ աջակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին:
«Հենց որ իմ կարիքը լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ միասին կպայքարեմ մեր նպատակների համար», -ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացնում՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ պահանջելով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



