ԱՄՆ-ում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Իլինոյս նահանգում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք է ավերվել, հայտնում է Weather Channel-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տարերային աղետը ավերածություններ է առաջացրել նահանգի կենտրոնական հատվածում՝ Թեյլորվիլ քաղաքում, որտեղ երկուշաբթի դպրոցները փակ են լինելու:
Հեռուստաալիքը հայտնում է նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում տորնադոյի առնվազն 22 դեպքի մասին:
Նահանգի իշխանությունները շաբաթ հանդես էին եկել տորնադոյի մասին զգուշացմամբ, այնուհետեւ այն բարձրացրել էին մինչեւ արտակարգ իրավիճակի մակարդակի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



