Ինչպես է Վրաստանի ընդդիմությունը 780 հազար ձայն ստացել. Ինաշվիլին հետաքննություն է պահանջում
INTERNATIONAL NEWSՎրաստանում «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին դիմել է Վրաստանի գլխավոր դատախազությանը և ներքին գործերի նախարարությանը՝ կոչ անելով սկսել հետաքննություն՝ նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ստացած ձայների վերաբերյալ:
Այս հայտարարությունն Ինաշվիլին արել է հատուկ ճեպազրույցի ընթացքում: Ինչպես հայտնում է aliq.ge-ն, նրա խոսքով՝ կան լուրջ հարցեր այն փաստի վերաբերյալ, թե ինչպես է ընդդիմությունը 780 հազար ձայն ստացել:
«Տեղի է ունեցել քաղաքական խարդախություն, որին մասնակցել են ինչպես Սաակաշվիլի-Բոկերիա զույգը, այնպես էլ «Վրացական երազանքի» կոնկրետ պաշտոնյաներ»,- հայտարարել է Ինաշվիլին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



