Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանվաած պատժամիջոցների ժամկետը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն վերադարձել նորմային… Այդ պատճառով ես որոշեցի, որ անհրաժեշտ է շարունակել ազգային արտակարգ դրության ռեժիմը, որը Իրանի նկատմամբ հայտարարվել է 12170 հրամանագրով»,- հայտարարել է Օբաման:
Պատժամիջոցներից զատ, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին եւ պետք է վերացվեն Իրանի եւ միջազգային հանրակցության համապատասխան պայմանավորվածությունների կատարման համեմատ, ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ է պահպանում մի ամբողջ շարք այլ հարցերի կապակցությամբ, ներառյալ «աջակցությունն ահաբեկչությանը» եւ «Թեհրանի հրթիռային ծրագիրը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



