Հռոմեացիներին դուր չի եկել քաղաքի գլխավոր տոնածառը
INTERNATIONAL NEWSԻտալիայի մայրաքաղաքում սկսել են տեղադրել քաղաքի գլխավոր տոնածառը, և Հռոմի բնակիչներն այն արդեն չեն հավանել:
Ինչպես ներկայացվում է Euromag-ը, սկսվել են 20 մետր բարձրությամբ տոնական եղևնու տեղադրման աշխատանքները, սակայն լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ծառը Վենետիկի հրապարակ է ժամանել միջնամասում կոտրված տերևներով:
Տեղի բնակիչները նշում են, որ տոնածառն իրական անեծք է դառնում Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի համար: Սոցցանցերում տոնական եղևնին Spelacchio-ի («փխրուն») փոխարեն անվանել են Spezzacchio («կոտրտված»):
20 մետրանոց ծառը բերվել է Վարեզե նահանգից և տեղափոխության ժամանակ, ինչպես և անցյալ տարի, այն կրկին վնասվել է, հատկապես միջնամասում:
Նշվում է, որ կոտրված ճյուղերը կլրացվեն, իսկ տոնածառը կզարդարվի 60 000 լուսադիոդով, որոնք կվառվեն դեկտեմբերի 8-ին:
Ծառի և լուսավորման ընդհանուր արժեքը կազմում է 376 000 եվրո:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



