Դեկտեմբերի 5-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 545 դատապարտյալ
SOCIETY2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 547 դատապարտյալ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 55, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 45, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 17, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 56, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 16, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 33, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 26, «Սևան» ՔԿՀ-ից՝ 145, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 65, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 67, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 22 դատապարտյալ:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



