Թրամփը չի հասկանում՝ ինչպես կարելի է չաջակցել Սիրիայում ՌԴ-ի կողմից իրականացվող գործողությանը
INTERNATIONAL NEWSՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, հավանություն Է տալիս Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությանը եւ չի հասկանում՝ ինչպես կարելի Է այլ կարծիք ունենալ այդ հարցում: Այդ մասին նա հայտարարել Է նախագահական մրցարշավին մասնակցող հանրապետական քաղաքական գործիչների՝ նոյեմբերի 10-ին կայացած համազգային հեռուստաբանավեճի ընթացքում:
«Եթե Պուտինը ցանկանում Է մտնել ու ոչնչացնել «Իսլամական պետությունը», ապա ես 100 տոկոսով պաշտպանում եմ դա եւ չեմ կարող հասականալ՝ ինչպես որեւԷ մեկը կարող Է դեմ լինել դրան»,- ասել Է Թրամփը:
«Նա կարող է միջամտել, մենք պետք է միջամտենք, բոլորն Էլ պետք Է միջամտեն»,- հավելել Է միլիարդատերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



