Թուրքիայում արգելվել է «Լոկ բռնապետ» թատերական ներկայացման բեմադրությունը
INTERNATIONAL NEWSԱնթալիայում արգելվել է «Լոկ բռնապետ» կոչվող թատերական ներկայացման բեմադրությունը, որում խաղում է պատգամավոր Բարըշ Աթայը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ քաղաքական թեմատիկայով ներկայացումն արգելվում է ոչ առաջին անգամ. ավելի վաղ ներկայացման բեմադրությունը մի քանի անգամ խոչընդոտվել է 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմի պատճառով:
Անթալիայի ինքնակառավարման մարմինը պատճառաբանում էր, որ արտակարգ դրության պայմաններում նման ներկայացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակական կարգի և անվտանգության վրա:
Սակայն, ինչպես պարզվեց, իշխանությունները մտադիր չեն արտոնել ներկայացման կայացումը նաև արտակարգ ռեժիմի չեղարկումից հետո:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



