Համաձայնեցվել է ԵԱՏՄ նավթագազային միասնական շուկայի ձևավորման ծրագիրը. Պուտին
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում համաձայնեցվել է ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման լայնամասշտաբ ծրագիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առարկայական քննարկման են ներկայացվել մեր երկրների համար նշանակալի ոլորտներում համագործակցության հարցերը: Համաձայնեցվել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասշտաբային ծրագիրը», - հայտարարել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ նիստի ավարտին կողմերը պետք է նաև հռչակագիր ընդունեն ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրացիայի զարգացման մասին, որում կարտացոլվեն հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները:
Նա նշել է նաև, որ միավորման անդամ երկրների ղեկավարները քննարկել են տիեզերքի յուրացման գործում սերտ համագործակցության կարգավորման հարցը:
ԵԱՏՄ-ն ավելի քան 183 մլն սպառող ունեցող խոշոր տնտեսական միավորում է, որի շրջանակներում ձևավորվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժմամբ ընդհանուր շուկա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



