ԵԱՏՄ-ը կարող է սեփական վճարային համակարգն ունենալ
ECONOMICSԵվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակում է Եվրասիական տնտեսական միության համար վճարային համակարգ ստեղծելու գաղափարը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ավարտին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Վճարային համակարգի ձևավորումը և փոխադարձ վճարումների իրականացումն այսօր հանձնաժողովում քննարկվող նախաձեռնություններից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ միության անդամ երկրների Կենտրոնական բանկերը մշակում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգը: Ինչպես Տիգրան Սարգսյանը հավելել է, այս թեմային ԵՏՀ-ն կրկին կանդրադառնա Կենտրոնական բանկերի աշխատանքի ավարտից հետո:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



