Իրանի 200 քաղաքացու թույլ չեն տվել մտնել Վրաստան
INTERNATIONAL NEWSՎրաց սահմանապահները թույլ չեն տվել Իրանի 200 քաղաքացու մուտք գործել երկիր, թեև նրանց փաստաթղթերը կարգին են եղել:
Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ չնշելով, թե որ ժամանակահատվածի մասին է խոսքը: Նա միայն նշել է, որ դա տեղի է ունեցել «դեկտեմբերի 3-ի մոտակայքում»:
Քասեմին շեշետել է, որ ԱԳՆ-ին հայտնի չեն պատճառները, որոնց համար վրաց սահմանապահները թույլ չեն տվել իրանցիներին մտնել երկիր: Նա հավելել է, որ Թեհրանը կշարունակի բանակցությունները Թբիլիսիի հետ այդ հարցը կարգավորելու համար:
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր հերթին հայտնել է, որ վրացական կողմն այլ տեղեկություններ ունի: Վերջինս խոստացել է , որ ԱԳՆ-ն կհամագործակցի Իրանի դեսպանության հետ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նոյեմբերի 30-ին Իրանի 18 քաղաքացի չի կարողացել մտնել Վրաստան, թեև ունեցել է և՛ հետադարձի տոմսեր, և՛ ապահովագրություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



