ԿԲ նախագահը երկու տեղակալ կունենա
POLITICSԽորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա բացահայտել և կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը` ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 31 պատգամավոր:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նաև սահմանել «ԿԲ նախագահ և երկու տեղակալ» կառուցվածք (ներկայում գործում է «ԿԲ նախագահ և մեկ տեղակալ» կառուցվածքը), որի պարագայում հնարավոր կլինի գործադիրում ձևավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում և ընթացիկ որոշումների կայացում:
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



