Հայաստանի բանկերն աշխատելու են նաեւ դեկտեմբերի 8-ին
SOCIETYՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման եւ հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:
Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան ստորաբաժանումները կապահովեն քաղաքացիների եւ կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ եւ անկանխիկ վճարումների սպասարկումը:
Դեկտեմբերի 8-ին աշխատող առեւտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



