Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ մոտեցում ունեն քաղաքական ուժերը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

SOCIETY

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կարևոր է պատկերացում կազմել, թե խորհրդարանում ներկայացված լինելու հավակնող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ մոտեցումներ և ինչ տեսլական ունի Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության, հակամարտության կարգավորման գործընթացի և Արցախի ճակատագրի վերաբերյալ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածների համադրական վերլուծությունը թույլ է տալիս ինչպես վեր հանել և համեմատել նրանց մոտեցումները, այնպես էլ առանձնացնել դրանցում առկա ընդհանրությունները:

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են ըստ քվեաթերթիկներում նրանց համարների հերթականության։

 

Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում է, որ «Արցախը ոչ միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրն է, այլ նաև ողջ երկրի անվտանգության հարցերի հարցը», որի հետ կապված իրենք լինելու են անզիջում: Ըստ կուսակցության՝  «չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից, չի՛ կարող լինել միակողմանի զիջում»: Կարևորելով խաղաղությունը կենսական անհրաժեշտությունը հայ ժողովրդի բնականոն զարգացման համար՝ քաղաքական ուժը կտրականապես դեմ է արտահայտվում «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին՝ այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը դիտարկելով որպես լայնամասշտաբ պատերազմի հավանականության մեծացման պատճառ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրում բավական լայն անդրադարձ կա թե՛ Արցախին, թե՛ հակամարտությանը:  ՔՈ ՍԴԿ-ն Արցախի հարցը չդիտարկելով որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետու­թյան տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն՝ գտնում է, որ «Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991թ․ ԱՊՀ կառույցին ՀՀ առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճա­նաչման Եվրոպական խորհրդի 1991թ․ որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որո­շումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել», ինչից պետք է նրան զրկել: Քաղաքական ուժի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Արցախի Հանրապետության բնակչության կյան­քի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կար­գավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը, ուստի «կուսակցության քա­ղա­քա­կանությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա»։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը գտնում է, որ չկա Արցախի հարց. Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Ըստ կուսակցության՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ, իսկ Արցախի անկախությունը այն դիտարկում է որպես մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում: ՀՅԴ-ն գտնում է, որ «միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը»:

Դաշնակցությունն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքներն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ զուգահեռաբար ջանքեր գործադրելով Արցախին բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար: Բացի այդ, նախընտրական ծրագրում կարևորվում է նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

«Իմ քայլը» դաշինքը գերնպատակ է համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմամբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անքակտելիության և միջազգային ճանաչումը ապահովելը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով քաղաքական ուժն առանձնացնում է հետևյալ քայլերը՝ «1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականիրականացում, 2.Արցախիորպես հակամարտության հիմնական կողմիկարգավորմանգործընթացում որոշիչ ձայնի ճանաչում և բանակցություններին ներգրավվածությանապահովում, 3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը և հետաքննմանմեխանիզմների ներդրումը, 4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքինսպառնալիքների չեզոքացում, 5. Արցախի միջազգային կապերիբնակչության ազատտեղաշարժի և հումանիտար շփումների օժանդակում»: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին, «Իմ քայլը» դաշինքը կարևոր է համարում պահպանել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընթացող գործընթացի շրջանակները՝ հիմք ընդունելով ՀՀ միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը:

Դաշինքի ծրագրում ամրագրված է նաև, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որևէտարբերակորն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չիլինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար»։

Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ Արցախյան հիմնահարցի լուծման և Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը հզոր տնտեսությունն է: Կուսակցությունը սատարում է արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միաժամանակ Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը դիտարկելով ՀՀ կարևորագույն առաջնահերթություն։ Այս քաղաքական ուժը կարևորում է նաև «բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ներգրավումը՝որպես բանակցային լիիրավ կողմ»:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն անօրինական է համարում «օտարպետության քաղաքական կուսակցությանայն է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի՝ ԱրցախըՀայաստանից օտարելու 1921թ.-ի հունիսի 5-ի որոշումը»Կուսակցությունը կարևոր է համարում պատմական արդարությունը վերականգնումը և Արցախը տեսնում է «Հայաստանի հետ միասին՝որպես ունիտար պետություն կամ դաշնային մաս՝ կախված ներքին և արտաքին իրադրությանդասավորումից»:

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է. «Արցախը հայկական տարածք է թե՛ պատմական, թե՛ փաստացի առումով, և հետևաբար Արցախի հարցի հանգուցալուծումն ունի մեկ տարբերակ` Արցախում տնտեսության զարգացման, ազգաբնակչության քանակային էական աճի և հզոր պաշտպանական բանակի ստեղծման միջոցով Արցախի դե յուրե միավորում Հայաստանի հետ»: Կուսակցությունը որպես հնարավոր իրավական լուծում առաջարկում է քաղաքացիների նախաձեռնությամբ Արցախում և Հայաստանում անցկացնել նոր հանրաքվե, որը պետք է դիտարկել որպես երկու հայկական պետությունների միավորման հարցի իրավական լուծման միջազգայնորեն ընդունելի տարբերակ՝ ինքնիշխան ժողովրդի կողմից ուղղակի կամարտահայտման և ժողովրդավարական գործընթացների արդյունքում։

«Ազգային առաջընթաց»-ը կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնումը, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառումը:

 «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է: Դաշինքը գտնում է, որ «Արցախի Հանրապետությանժողովրդի ինքնորոշման իրավունքի և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացմանիրավունքն անքակտելի էդրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխանանշրջելի և անբեկանելի»Ըստ դաշինքի՝ Արցախն արժանի է միջազգային ճանաչման, և «եթեճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհությանապա՝ հիմքը բացառապեսմիջազգային իրավունքն էոչ թե Ադրբեջանի կամ որևէ երրորդ պետության ցանկությունը»:

«Մենք» դաշինքը Արցախի խնդրի բանակցային գործընթացը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թթ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում: Ավելին՝ դաշինքը կարևոր է համարում, որ որպես հակամարտության շուրջ բանակցությունների լիիրավ երրորդ կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:

Նախընտրական ծրագրում դաշինքն առանձին անդրադառնում է նաև Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրման, այդ թվում՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման անհրաժեշտությանը:

 «Օրինաց երկիր» կուսակցության «50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը» նախընտրական ծրագրում նախատեսվում է «Արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում՝ միաժամանակդիմագրավելով Ադրբեջանի դիվանագիտականռազմական և քարոզչական ագրեսիվգործողություններին»: 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը գտնում է, որ «ժամանակն է   որդեգրելու Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»:

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրի մեջ նշված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում է»: ԲՀԿ-ն գտնում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության հիման վրա և միայն Արցախի մասնակցությամբ: Ըստ նախընտրական ծրագրի՝ «պետք է առաջիկա երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացնել ՀՀ և ԱՀ առևտրաշրջանառության ծավալները, բոլոր ուղղություններով ընդլայնել փոխադարձ տնտեսական ինտեգրացման գործընթացը»:

 

Ամփոփելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առկա դրույթները՝ կարելի է դուրս բերել մի շարք օրինաչափություններ և ընդհանրություններ: Նախևառաջ նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում որպես կողմ՝ Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտությունն ամրագրված է մի շարք ուժերի ծրագրերում: Այդ խնդրին, մասնավորապես, անդրադարձել են՝ «Իմ քայլը» դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, «Մենք» դաշինքը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը և ՀՅԴ-ն:

Ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների՝ այս անգամ աճել է այն քաղաքական ուժերի քանակը, որոնք իրենց ծրագրերում ամրագրել են Հայաստանին Արցախի վերամիավորման խնդիրը: Այդ ուժերի թվում են՝ «Ազգային առաջընթաց», Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, Սասնա ծռեր» կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում դա: Հատկանշական է, որ վերջին երկու ուժերը վերամիավորման գաղափարը ներկայացնում են որպես հակամարտության կարգավորման տեսլական, և որևէ անդրադարձ չունեն բանակցային գործընթացին: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ևս կարևորում է Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանի հետ, սակայն նրա անկախությունը դիտարկում է որպես մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում: Միևնույն ժամանակ նշենք, որ Արցախի միջազգային ճանաչման խնդրի մասին նշված է «Իմ քայլը» և «Մենք» դաշինքների, ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների նախընտրական ծրագրերում:

Ընտրապայքարում ներգրավված մի շարք ուժեր իրենց նախընտրական ծրագրերում անդրադառնում են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման խնդրին:  Այս համատեքստում «Մենք» դաշինքը և ՀՅԴ-ն ՀՀ և ԱՀ միջև ռազմաքաղաքական համագործակցության/ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման անհրաժեշտություն են տեսնում:

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution