Թուրքիայի հետախուզության ղեկավարը Վաշինգթոնում քննարկում է Խաշոգջիի սպանությունը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հետախուզության ղեկավար Խական Ֆիդանը մեկնել է Վաշինգթոն, որպեսզի հանդիպի ԱՄՆ օրենսդիրների եւ հետախուզության ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ֆիդանն արդեն հանդիպել է սենատորների հետ՝ քննարկելու համար ՆԱՏՕ-ի հարցերը եւ, ինչպես սպասվում է, կհանդիպի ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվում է նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը, թեեւ դա սենատորների հետ քննարկումների գլխավոր հարցը չէ։
Սպասվում է, որ Ֆիդանը լրագրողի սպանությունը կքննարկի ԱՄՆ հետախուզության պաշտոնատար անձանց հետ։ Սակայն հայտնի չէ՝ կկայանա արդյոք հանդիպում ԿՀՎ-ի տնօրեն Ջինա Հասփելի հետ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



