Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է հայ ուսանողուհուն, որը փողոցից գտած 37,000 դոլարը վերադարձրել էր տիրոջը
INTERNATIONAL NEWSՎրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է ուսանողուհի Կարինե Բագիրյանին, ով օրեր առաջ փողոցից գտնելով 37,000 դոլար գումար էր գտել և այն ոստիկանության միջոցով հանձնել տիրոջը։
Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։
Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։
Կարինե Բագիրյանը ծնունդով Ջավախքից է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



