«ՌԻԱ Նովոստի» թղթակիցը տուժել է Փարիզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ
INTERNATIONAL NEWSՓարիզում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ինչից տուժել է նաև «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակից Վիկտորյա Իվանովան:
«Ես աշխատում էի ոստիկանական շարասյան մոտակայքում, երբ անկարգություններին ի պատասխան ոստիկանությունը գազ տարածեց: Ես պաշտպանիչ միջոց ունեմ՝ դիմակ, սաղավարտ և աչքի կաթիլներ: Ինձ նորմալ եմ զգում, ինչպես կարող է զգալ իրեն մարդը գազից հետո», - ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է իրենց թղթակիցը:
Հիշեցնենք, որ Փարիզում այսօր անցկացվում է «դեղին բաճկոններ» շարժման հերթական՝ թվով չորրորդ, զանգվածային բողոքի ցույցն՝ ընդդեմ բենզինի գնաճի: Ձերբակալվածների թիվը վերջին տվյալների համաձայն հասել է 700-ի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



