Պորոշենկոն հայտնել է՝ երբ է լուծարելու Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագիրը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել է, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, կստորագրի Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայամանգրի գործունեությունը 2019-ի ապրիլից դադարեցնելու մասին օրենքը:
«Որոշակի սիմվոլիզմ կա նրանում, որ վերջապես կդադարեցվի Ռուսաստանի հետ այսպես կոչված՝ բարեկամության մասին պայմանագրի գործունեությունը: Համապատասխան օրենքը ներկայացրել են Գերագույն ռադայում: Դրա շուրջ քվեարկություն է տեղի ունեցել նախօրեին, և երկուշաբթի ես այն կստորագրեմ», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն՝ ելույթ ունենալով Լվովում:
Ուկրաինացի պատգամավորները դեկտեմբերի 6-ին հավանության են արժանացրել վերոնշյալ օրենքը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



