Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը,այն պատկանել է Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից մեկին (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԹուրքիայում իրավապահներն առգրավել են երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը, որն, ինչպես պարզվել է, պատկանել է Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից համարվող հայտնի գործարարներից մեկին, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ բեռնատար մեքենայով փոխադրվող 1 տոննա 271 կգ հերոին տեսակի թմրանյութը փորձել են տեղափոխել Վանից դեպի Էրզինջան: Իրավապահները բեռնատարը կանգնեցրել են Էրզրում-Էրզինջան ավտոճանապարհին:
Պարզվել է՝ ուղեբեռի տերը Վանի ամենաազդեցիկ գործարարներից մեկն է, որը զբաղվում է թռչնամսի արտադրմամբ:
Թմրանյութն արդեն առգրավվել է, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու մարդ:


1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



