Արտաշատի թիվ 12/11 ընտրատեղամասի մոտ ԼՀԿ-ի պաստառով մեքենա է կայանված, մյուս ընտրատեղամասում կուտակումներ են
VIDEOԱրտաշատի թիվ 12/11 և 12/10 ընտրատեղամասերի մուտքի մոտ կայանված մեքենայի վրա փակցված են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաստառներ։ Բացի այդ, 12/11 ընտրատեղամասում նաև կուտակումներ են, ընտրության եկած քաղաքացիների թիվը գերազանցում է 15-ը:
Կուտակումների վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում 12/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ավետիսյանը հայտնեց, որ 15 ընտրող միաժամանակ կարող է գտնվել ընտրատեղամասում. «Այդչափ ընտրող կարող է լինել ընտրատեղամասում, իսկ ընտրատեղամասի տարածքն ավելի մեծ լինելու դեպքում ավելի շատ ընտրող կարող է գտնվել ներսում»։
Հանձնաժողովի նախագահը նաև հայտնեց, որ ընտրողներն ակտիվ են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



