Կանադայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
INTERNATIONAL NEWSԿանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո Տորոնտո քաղաքի Արվեստների կենտրոնում նոյեմբերի 7-ին կայացել է հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգի խմբավարն է եղե; հռչակավոր Նուրհան Արմանը` հայտնի ջութակահարուհի Նունե Մելիքյանի մասնակցությամբ:
Համերգին ներկա են եղել դեսպան Արմեն Եգանյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ կանադացիներ:
Իր խոսքում դեսպան Եգանյանը, շնորհակալություն հայտնելով Հասմիկ Պապյանին և միջոցառման մյուս մասնակիցներին, ընդգծել է համերգի կարևորությունը` նշելով, որ Կանադայում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այն իր առանձահատուկ տեղն ունի, քանզի դրա միջոցով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հանրային ավելի մեծ հնչեղություն են ձեռք բերում: Դեսպանը շեշտել է առաջիկայում ևս Կանադայում նմանատիպ համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Համերգի ընթացքում Sinfonia նվագախմբի կատարմամբ հնչել են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:



