Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Քվեարկության օրն արձանագրվել է ենթադրյալ ընտրական հացնագործության 252 դեպք. 108-ով նախապատրաստվում են նյութեր

SOCIETY

Past.am

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող առերևույթ ընտրական հանցագործությունների մասին iրավապահ մարմինների ստացած  252 դեպքի մասին ահազանգ:

Դեպքերից 97-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 69-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների, իսկ 86-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրերի արդյունքում:

Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրությամբ պարզված՝ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 144 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:

108 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

Դրանցից՝

82-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին,

3-ը վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,

5-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,

2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,

10-ը՝ քվերակության գաղտնիությունը խախտելուն,

3-ը՝ ընտրակաշառք տալուն,

3-ը՝ այլ:

Ըստ դատախազության ստորաբաժանումների դատավարական ղեկավարման՝ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից նախապատրաստվող նյութերով  նշված 108 դեպքերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը.

ՀՀ զինվորական դատախազություն՝ 3 դեպք,

Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազություն՝ 19 դեպք,

Սյունիքի մարզ՝ 8 դեպք,

Արմավիրի մարզի դատախազություն՝ 9 դեպք,

Լոռու մարզի դատախազություն՝ 2 դեպք,

Շիրակի մարզի դատախազություն՝ 11 դեպք,

Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 11 դեպք,

Տավուշի մարզի դատախազություն՝ 6 դեպք,

Վայոց Ձորի դատախազություն՝ 1 դեպք, Արարատի մարզի դատախազություն՝ 9 դեպք,

Արագածոտնի մարզի դատախազություն՝ 8 դեպք,

Կոտայքի մարզի դատախազություն՝ 15 դեպք:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում  արձանագրված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերն ուսումնասիրելուն և դրանց հիման վրա իրականացվող ստուգողական գործողությունների, նյութերի նախապատրաստման, ինչպես նաև հարուցված քրեական գործի(երի) նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome