75-ամյա պացիենտը Հարավային Կորեայում մոլեգնող MERS-ի 24-րդ զոհը դարձավ
INTERNATIONAL NEWS75-ամյա պացիենտը Հարավային Կորեայում մոլեգնող MERS-ի 24-րդ զոհն է դարձել: Այս մասին են հայտնում երկրի լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը, նրա մահվան մասին հավելյալ տեղեկություններ չկան:
Վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ նոր դեպք: Նոր վարակված մարդը հոգ է տանում Սեուլի Սամսունգ բժշկական կենտրոնում: Ավելի վաղ ԱՀԿ մասնագետները նշել են, որ երկրում ընդունված՝ հիվանդներին խնամելու պրակտիկան մեծապես նպաստեց հիվանդության տարածմանը:
Այժմ բժշկական հաստատություններում MERS-ով հիվանդ 112 մարդ կա, որոնցից 16-ի վիճակը «ստաբիլ չէ»: Կարանտինում է գտնվում մոտ 6 հազար մարդ: Վիրուսի տարածման արդյունքում արձանագրված մահացության մակարդակը կազմել է 14.5 տոկոս:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



