Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին
SPORTԹուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակին, որն այս տարի ստացել էր Մադրիդի «Ռեալում» նրա նախկին ակումբակից Լուկա Մոդրիչը:
«Հնարավոր է, որ զգում եմ Մեսիի պակասը: Ես հաջողակ եմ եղել բոլոր ակումբներում, ինչպես նաեւ հավաքականում, իսկ նա՝ միայն Իսպանիայում: Չեմ կարծում, որ պետք է անցկացնեմ այլ համեմատականներ: Ես աստիճանաբար եմ վեր բարձրացել, ընդունել եմ մարտահրավերներ եւ շարունակում եմ մնալ ֆանտաստիկ ֆուտբոլիստ:
Հնարավոր է, որ Մեսին իմ կարիքն ունի ավելի շատ, քան ես՝ նրանը: Նրան հարգում եմ որպես մարդ ու կոլեգա: Նա արտակարգ խաղացող է եւ հաճելի մարդ, սակայն ես չեմ կարոտում նրա կամ մեկ այլ մարդու:
Կարծում եմ, որ «Ոսկե գնդակին» պետք է արժանանամ ամեն տարի: Ես աշխատում եմ դրա համար, սակայն, եթե չես ստանում մրցանակը, դա աշխարհի վերջը չէ:
Թվերը չեն ստում, բայց կարող եմ ասել, որ երջանկությունս չի պակասել այդ մրցանակը չստանալուց հետո: Ես հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Մի՞ թե մտածում եք, որ կգնամ տուն ես կսկսեմ լաց լինել:
Շնորհավորում եմ Մոդրիչին, նա արժանի էր: Մենք կհանդիպենք նաեւ հաջորդ տարի, եւ ես կներդնեմ բոլոր ուժերս, որպեսզի դարձյալ հայտնվեմ բարձունքում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Eurosport-ը:
Հիշեցնենք, որ այս տարի 33-ամյա Ռոնալդուն երկրորդ տեղն էր գրավել «Ոսկե գնդակի» քվեարկությունում: 2008 թվականից «Ոսկե գնդակին» արժանացել էին միայն Ռոնալդուն եւ Լիոնել Մեսին: