Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը
INTERNATIONAL NEWSԹաիլանդի Մահա Վատչիռալոնգկոն (Ռամա 10-րդ) թագավորը դեկտեմբերի 9-ի երեկոյան գլխավորել Է Բանգկոկի պատմական կենտրոնի Թագավորական հրապարակում՝ Դուսիտ պալատի մոտ, Երկրորդ ձմեռային տոնավաճառի՝ «Ուն Այ Ռակ»-ի («Ջերմություն եւ սեր») բացմանը նվիրված 39-կիլոմետրանոց հեծանվավազքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հայտնել Է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը: «Ուն Այ Ռակ» տոնավաճառը կշարունակվի մինչեւ հունվարի 19-ը: Դրա հետ կապված միջոցառումներ են անցկացվում նաեւ Թաիլանդի նահանգների մեծ մասում: Հեծանվավազքերին, որոնք նահանգներում կազմակերպվել Էին Բանգկոկի հեծանվավազքի հետ միաժամանակ, մասնակցել Է մի քանի հարյուր հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



