Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները
SPORTԱրգենտինական «Ռիվեր Փլեյթը», պատմության մեջ չորրորդ անգամ հաղթելով Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում, դարձել է 2018թ. աշխարհի ակումբային առաջնության վերջին մասնակիցը:
Դեկտեմբերի 12-22-ն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն նաեւ Մադրիդի «Ռեալը», (ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող), Թունիսի «Էսպերանսը» (Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող), մեքսիկական «Գվադելահարան» (CONCACAF-ի Չեմպիոնների լիգայի հաղթող), ճապոնական «Կասիմա Անտլերսը» (Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող), նորզելանդական «Տիմ Վելինգտոնը» (Օկեանիայի Չեմպիոնների լիգայի հաղթող) եւ «Ալ Այնը» (Արաբական ծովածոցի լիգայի հաղթող):
«Ռեալն» ու «Ռիվեր Փլեյթը» պայքարը կսկեն կիսաեզրափակիչից: Մադրիդցիները կմրցեն «Կասիմա Անտլերս» - «Գվադալահարա» զույգի հաղթողի հետ»:
Հիշեցնենք, որ «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնության գործող չեմպիոնն է: