Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր միաբաններ են նշանակվել
SOCIETYՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը կշարունակի իր ծառայությունը Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսչի պաշտոնում:
Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



