Գիտնականները բացատրել են Լուսնի վառ լուսավորումը
LIFEԱՄՆ-ի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի աստղաբանները հայտնել են, որ լուսնի շուրջ կանոնավոր ասիմետրիկ փոշու ամպ են հայտնաբերել։ Ենթադրաբար դրա լուսարձակումը նկատել էին Apollo առաքելության տիեզերագնացները։ Իրենց ուսումնասիրությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Nature ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն։
Փոշու միջմոլորակային մասնիկները բախվում են Արեգակնային համակարգի անօդ տիեզերական մարմինների մակերեւույթին եւ վեր են հանում չեզոք ու լիցքավորված փոշու մասնիկներ, որոնք հետո ամպեր են առաջացնում ու շրջապատում են շատ մոլորակների արբանյակները, ինչպես օրինակ Սատուրնի ու Յուպիտերի սառցե արբանյակները։ Մասնիկները լուսավառվում են ճառագայթման ազդեցության տակ, ինչը արձանագրվում է միջմոլորակային կայանների եւ դիտարանների կողմից։
Հետազոտողները իրենց ուսումնասիրություններում նման ամպ են գտել նաեւ Լուսնի շուրջ։ Ենթադրվում է, որ ամպը գոյացել է նրա մակերեւույթին երկնափոշու մասնիկների բախման հետեւանքով։
Լուսնի շուրջ գազափոշու ամպի գոյության մասին կասկածում էին 1960-ական թթ, երբ Apollo 15-ի եւ 17-ի տիեզերագնացները վառ լուսավորումներ էին նկատել Լուսնի մակերեւույթի վրա:



