Սոսկ համոզելով՝ խնդիրները չեն լուծվի, այլ կկուտակվեն. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, ինչ բավական ժամանակ կատարվում է Չարենցավանի դպրոցում, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ հազիվ թե վերջինը լինի: Բողոքի ակցիաներ, դժգոհություններ հատկապես տեղական իշխանություններից ինչպես եղել են, այնպես էլ լինելու են: Չի բացառվում, որ ավելի շատ: Սակայն այս ամենի մեջ ուշագրավն այն էր, որ հարցը կարգավորելու համար Չարենցավան էր գնացել անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտաքուստ ոչ մի վատ բան չկա, նույնիսկ հաճելի է, որ վարչապետն աչքաթող չի անում մարդկանց բարձրացրած հարցերը: Բայց... Այստեղ ծագում են մի շարք հարցեր. իսկ ինչի՞ համար են մարզպետը, տարածքային կառավարման ու զարգացման նախարարը, կրթության և գիտության նախարարը: Եթե ունակ չեն մի դպրոցի հարց կարգավորել, ինչի՞ համար եք այդ մարդկանց պահում իրենց պաշտոններում: Անկախ բողոքի ակցիայի մեծ կամ փոքր լինելուց, կարելի՞ է եզրակացնել, որ այսուհետ վարչապետը, բանուգործը թողած, աշխատելու է իր թիմակից ենթակաների փոխարեն ու անձամբ է այցելելու բոլոր «թեժ կետեր»: Վերջապես ակնհայտ է, որ այս դեպքում խնդրի լուծումը բացառապես իրավական հարթության մեջ է, ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի այցը բան չէր փոխելու նաև մարդկանց համոզելու տեսակետից: Եվ հետո, հազիվ թե այսուհետ հնարավոր լինի սոսկ «շարմի» հաշվին համոզելով կարգավորել հարցերը, երբ դրանք պետք է լուծել ինստիտուցիոնալ մակարդակում, այս դեպքում՝ դատարանի միջոցով:
Հ.Գ.–Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ վարչապետը չի այցելել հայրենի Տավուշի մարզի Դեբեդավան գյուղ: Այնտեղ էլ կրքերը շիկացած էին: Հեռո՞ւ է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



