Yerevan, 24.October.2026,
00
:
00
BREAKING

Ինչո՞ւ է աղմկում Քոչարյանը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին փոքրաթիվ քաղաքացիներ սկսել են ակցիաների շարք՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ պահանջելով նրան ազատ արձակել կալանքից: Քոչարյանի շուրջ տեղեկատվական աղմուկը որոշակիորեն թուլացել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործոնով պայմանավորված: Հիմա, երբ այդ ընտրություններն արդեն կայացել են, ավելին՝ նոր խորհրդարանում չեն հայտնվել ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն, Քոչարյանի գործոնը կրկին ակտիվացել է: ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու հանգամանքն այս դեպքում հիշատակման արժանի է այն իմաստով, որ իր քաղաքական վերադարձի ու ընդհանրապես ընդդիմադիր նոր կարգավիճակի մասին խոսելիս Քոչարյանը քանիցս ակնարկել է լայն քաղաքական կոնսոլիդացիայի ու ընդդիմադիր միասնական բևեռի ստեղծման մասին: 
 
Ինչևէ. առաջին հայացքից էլ ակնհայտ է, որ ինչպես մի քանի ամիս առաջ, այդպես էլ հիմա Քոչարյանը չի կարող հպարտանալ առանձնապես զգալի հասարակական աջակցության առկայությամբ: Այդ աջակցությունը չկա թե՛ հասարակության շրջանում, թե՛ քաղաքական ուժերի: Նույնիսկ այն պարագայում, որ մինչև արտահերթ ընտրությունները ՀՅԴ–ից ու ՀՀԿ–ից հնչում էին Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությունը չբացառող հայտարարություններ, նկատելի էր, որ այդ երկու ուժերը համագործակցելու պատրաստ են, եթե առաջին քայլն անի Քոչարյանը:
 
Ու չնայած այն հանգամանքին, որ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հիմա ակնհայտ է, որ այդ երկու ուժերն ու Քոչարյանը ունեն շահերի համընկնումներ, չկա այդ շահերի միասնական արտահայտման որևէ հարթակ: Այդ հարթակը կար, երբ Քոչարյանը ուներ իշխանություն: Բայց հիմա Քոչարյանն ունի միայն ահռելի ֆինանսական հնարավորություններ: Թերևս հենց այստեղ է, որ արգելակվում է Քոչարյանի ու նրա հետ արտաքուստ նույն շահերն ունեցող խմբերի միջև միասնական հարթակի ստեղծումը: Քոչարյանը չունի քաղաքական հենարան և փորձում է այն գնել ֆինանսական ահռելի միջոցներով ու իր անձի շուրջ առկա որոշակի էպիտետներով, իսկ վերոնշյալ ուժերն էլ կարծում են, որ իրենք քաղաքական կայացած կառույցներ են, ու հենց Քոչարյանը պետք է անի առաջին քայլը, ոչ թե իրենք:
 
Թերևս այստեղ մոտենում ենք Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի հիմնական խնդրին, խնդիր, որ դրսևորվում էր նախորդ տասը տարիներին, երբ Քոչարյանը իր շուրջ հյուսում էր միֆական վերադարձի քողը, բայց այդպես էլ չէր վերադառնում: Չէր վերադառնում, որովհետև սպասում էր հանգամանքների ու իրավիճակի. այդպես էր հնչում Քոչարյանի հիմնավորումը: Իրականում, սակայն, Քոչարյանը չէր վերադառնում, որովհետև չէր կարողանում, վերադարձի համար անհրաժեշտ էին ոչ միայն հանգամանքներ ու նպաստավոր իրավիճակ, այլև քաղաքական հենարան, որ կապահովեր այդ վերադարձը: Իշխանափոխությունից հետո Քոչարյանի շուրջ սկսված գործընթացը, երբ Քոչարյանը ուզեր, թե չուզեր, արդեն վերադարձել էր կամ նրան վերադարձրել էին, ցույց տվեցին, որ միֆական վերադարձի՝ տարիներ շարունակ հյուսված թեզը իրատեսական որևէ հիմք չուներ: Առաջին հայացքից իշխանափոխությունը պետք է լիներ այն իրավիճակը, որին տարիներ շարունակ Քոչարյանը սպասում էր: Խոսքը մասնավորապես ջլատված ու ջախջախված վերնախավի մասին էր, որը դարձել էր իշխանափոխության թիրախ և պատրաստ էր միավորվել ու իր կենսունակությունն ապահովել, եթե լիներ դրա որևէ իրական հնարավորություն: Քոչարյանը չկարողացավ լինել այդ ազդակը, չնայած Արցախի ու Հայաստանի նախագահ, Արցախի հերոս լինելու հանգամանքին, չնայած Մոսկվայում ունեցած կապերին ու ահռելի ֆինանսական ռեսուրսներին: Ու կրկին նույն պատճառով՝ նա չուներ ուղղակի քաղաքական հենարան, ինչպես որ չուներ իշխանության տարիներին, երբ հայտարարում էր, որ իր կուսակցությունը ժողովուրդն է, իսկ ՀՅԴ–ի ու ՀՀԿ–ի հետ համագործակցությունը կրում էր իրավիճակային բնույթ: 
 
Քոչարյանը հիմա փորձում է գտնել կամ գնել քաղաքական հենարաններ: Ու անկախ այն հանգամանքից, որ հիմա, առավել քան երբևէ, դաշտում կան ուժեր, որոնք Քոչարյանի հետ ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր հակառակորդ՝ ի դեմս հեղափոխության և իշխանության, Քոչարյանի և այդ ուժերի միջև համագործակցությունը չի կայանում: Թերևս այն պատճառով, որ Քոչարյանը համարում է, որ իր կարգավիճակն ու ֆինանսական հնարավորություններն են գերակա, իսկ այդ ուժերը, այս դեպքում արդարացիորեն վստահ են, որ քաղաքական կապիտալը գերակա է ֆինանսական կապիտալից: 
 
Հ.Գ. Վերջին շրջանում շատ է ընդունված խոսել ՀՀՇ–ից: Շատերը ՀՀՇ–ին օրինակ են բերում նոր իշխանություններին՝ մատնանշելով այն վտանգները, որոնց առերեսվեց ՀՀՇ–ն իշխանության կորստից հետո: Շատերն էլ ՀՀՇ–ն ու ՀՀԿ–ն դնում են նույն շարքում՝ մատնանշելով, որ այս ուժերը իշխանությունից հետո ջախջախվեցին: Այն, որ թե՛ ՀՀՇ–ն, թե՛ ՀՀԿ–ն իշխանությունից հեռանալուց հետո ակնհայտորեն կորցրեցին իրենց հզորության հիմնական ծավալը, պարզ է: Բայց երկուսն էլ փաստացի վերջնական ջախջախված չեն: Հարկ է հիշել 2008թ. Տեր–Պետրոսյանի վերադարձը, որը չէր լինի այդքան մասշտաբային, եթե չլիներ ՀՀՇ–ն՝ քաղաքական հենարանի դերում: ՀՀՇ–ն՝ ջախջախված ու ջլատված, բայց փաստացի 2000–ականներից զբաղված էր Տեր–Պետրոսյանի վերադարձի համար հասարակական–քաղաքական հիմքեր ստեղծելով: Քոչարյանը, փաստացի, չունի իր ՀՀՇ–ն ու շարունակում է կարծել, որ նախկին նախագահի կարգավիճակով և ֆինանսական ռեսուրսներով հնարավոր է գնել քաղաքական կապիտալ: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'