Ամասիայում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի.Գագիկ Սուրենյան
SOCIETYՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է Ամասիայում տեղացած ձյան առատությունը:
«Ամասիան՝ այսօր առավոտյան։ Ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ՝ դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



