Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարելիք երկօրյա այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հայտնի է, որ Ալիևի հետ հանդիպումը նախատեսված է հենց այսօր:
«Բացի այդ, հանդիպում է նախատեսված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության առանցքային կետերը, տարածաշրջանային ու միջազգային քաղաքական օրակարգերը»,- հայտնել է Զախարովան:
Նշենք, որ Լավրովը Բաքու է մեկնում Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցության շրջանակում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



