Թբիլիսիում դեռահասները վախեցրել են բնակիչներին՝ վագրի ձայներ հանելով
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում մի խումբ դեռահասներ որոշել են կատակել քաղաքի բնակիչների հետ՝ բարձրախոսներով վագրի մռնչյունի ձայնագրություն միացնելով, հայտնում է Лента-ն՝ ՆԳՆ մամուլի կենտրոնի ղեկավար Նինո Գիորգոբիանիին հղումով։
«Պալիաշվիլի փողոցից հաղորդագրություն է ստացվել, որ մարդիկ վագրի ձայն են լսում։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը։ Պարզվել է, որ դեռահասները ձայնագրել են վագրի մռնչյունը և միացրել փողոցում՝ բաց պատուհանին դնելով բարձրախոսները»,- հայտնել է Գիորգոբիանին։
Նրա խոսքով՝ երեխաները ծնողների հետ կանչվել են ոստիկանություն։ «Ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ կեղծ կանչեր են հնչել։ Հույս ունեմ, այլևս ոչ ոքի մտքով չի անցնի նման կերպ կատակել»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները կոչ էին արել Թբիլիսիի բնակիչներին զգույշ լինել, քանի որ մի քանի վտանգավոր կենդանիներ՝ վագրը և բորենին, որոնք անհետացել էին ջրհեղեղի ժամանակ, դեռ չեն հայտնաբերվել։



