Մոդրիչ. Սիմեոնեն միշտ փորձում է խաթարել Ռեալի ու նրա խաղացողների հեղինակությունը
SPORTՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մեկնաբանությանը, որը նշել էր, որ «Ռեալում» հանդես եկող ֆուտբոլիստների համար հեշտ է «Ոսկե գնդակ» ստանալը:
«Հասկանում եմ, Սիմեոնեն հանդես է գալիս ի պաշտպանություն իր ֆուտբոլիստի՝ Անտուան Գրիզմանի, բայց դրանով հանդերձ նա մշտապես փորձում է խաթարել «Ռեալի» ու նրա ֆուտբոլիստների հեղինակությունը:
Բոլորն ամեն անգամ կողմնակի պատճառներ են փնտրում, որպեսզի բացատրեն, թե ինչպես է «Ռեալին» հաջողվում հերթական անգամ հաղթել:
Անխոս, ես հարգում եմ Սիմեոնեին ու այն ամենը, ինչ նա արել է «Աթլետիկոյի» հետ: Հարգում եմ նաև ակումբի երկրպագուներին, ֆուտբոլիստներին: Անկեղծ ասած, «Աթլետիկոն» հիանալի ակումբ եմ համարում: Երբ նրանք հաղթում են մեզ, մենք անկեղծորեն շնորհավորում ենք նրանց ու պատվով ենք ընդունում պարտությունը:
Կարծում եմ, ճիշտ չէ, որ մեր ձեռքբերումները, այդ թվում նաև ՉԼ 2 եզրափակիչներում «Աթլետիկոյի» նկատմամբ հաղթանակները համարվում են «Ռեալի» ֆավորիտիզմը հաստատող մշտական պոպուլիստական դրույթներ»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: