Հրապարակվել է օրեր առաջ Անկարայում տեղի ունեցած գնացքների բախման տեսանյութը
INTERNATIONAL NEWSՀամացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օրերս տեղի ունեցած արագընթաց գնացքի և մանևրային լոկոմոտիվի բախումը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, բախումից հետո գնացքի մի քանի վագոններ կողաշրջվել են: Բախումից հետո երկու վագոն դուրս են եկել ռելսերից:
Վերջին տվյալների համաձայն՝ երկաթուղային վթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 48-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին. Անկարա-Կոնիա երթուղով շարժվող գնացքը բախվել էր մանևրային լոկոմոտիվին: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Արդեն երեք կասկածյալ է ձերբակալվել, որոնք Թուրքիայի Պետական երկաթուղային ճանապարհների աշխատակիցներ են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



