«Ուրարտու»-ն և «Արցախ»-ը հաղթել են բասկետբոլի առաջնության 11-րդ տուրում
SPORT
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 11-րդ տուրում կայացան երկու խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 11-րդ տուրի առաջին խաղում, «Արցախը» հյուրընկալվելիս 109-96 հաշվով վստահ առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 42 միավոր:
11-րդ տուրի հաջորդ հանդիպումը կմեկնարկի ժամը՝ 18:30-ին, որտեղ «Ուրարտուն» կընդունի «Էրեբունի Սեդարս» ակումբին:
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 11-րդ տուրի երկրորդ խաղում, «Ուրարտուն» սեփական հարկի տակ 78-65 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի Սեդարս»-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջոնաթան Մքգին (Էրեբունի Սեդարս), ով վաստակեց 23 միավոր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



