Վրաստանի առաջին նախագահի երկու որդիները Գլխավոր դատախազության շենքում հացադուլ են հայտարարել
INTERNATIONAL NEWSՎրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի երկու որդիները երկրորդ օրն է՝ Գլխավոր դատախազության շենքի ներսում հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ավարտին հասցնել իրենց հոր սպանության գործը: Նրանք մտահոգություն են հայտնել Վրաստանի Քրեական օրենսգրքի այն հոդվածի առնչությամբ, համաձայն որի՝ 25 տարվա վաղեմության գործը, եթե բացահայտված չէ՝ փակվում է, իսկ գործով անցնող մեղավորին կամ մեղավորներին օրենքով պատիժ չի սահմանվում: Առաջին նախագահի ընտանիքը երկրի գլխավոր դատախազից պահանջել է նշված գործով կասեցնել վերոհիշյալ օրենքի կիրառումը և նոր հետաքննություն սկսել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...





