Ինչպես պարզել, թե արդյո՞ք Ձեր հեռախոսը գաղտնալսվում է. Օգտակար խորհուրդներ
LIFEԱհա մի քանի պարզ գործողություն, որով կարող եք անսպասելի հարցերի պատասխաններ ստանալ Ձեր հեռախոսի, դրա ծառայությունների ու այլ բաների մասին՝ ընդհուպ մինչև այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք Ձեզ գաղտնալսում են։

1. *#06#
Թույլ է տալիս պարզել յուրաքանչյուր հեռախոսի համար ունիկալ IMEI-ը, այդ թվում նաև՝ iPhone-ներինը։
2. *#21#
Թույլ է տալիս պարզել հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների ու այլ տվյալների վերահասցեագրման մասին։ Շատ հարմար է, եթե ուզում եք ստուգել, թե արդյո՞ք ինչ-որ մեկը լրտեսում է Ձեզ։
3. *#62#
Այս հրահանգի միջոցով կարող եք պարզել, թե որ հեռախոսահամարի վրա են վերահասցեագրվում մտնող զանգերը, եթե iPhone-ն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։
4. ##002#
Անջատում է հեռախոսազանգերի ցանկացած վերահասցեագրում, և այդ կերպ զանգ կարող եք ստանալ միայն Դուք։
5. *#30#
Տալիս է տեղեկատվություն մուտք արված զանգի օպոնենտի համարի որոշման մասին։
6. *#33#
Ցույց է տալիս տեղեկատվություն դուրս եկող ծառայությունների արգելափակման մասին, ինչպիսիք են հեռախոսազանգերը, կարճ հաղորդագրությունները և այլ տվյալներ։
7. *#43#
Ցույց է տալիս կանչի սպասման վերաբերյալ տեղեկություններ:
8. *3001#12345#*
Այսպես կոչված Ջեյմս Բոնդի մենյու. այստեղ կարելի է տեղեկատվություն գտնել Սիմ քարտի մասին, բջջային ցանցի ազդանշանի մակարդակի մասին և անգամ բջջային ազդանշանի ընդունման ցուցանիշների մասին։ Տվյալներն օպերատիվ կերպով թարմացվում են։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



