ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը հոսպիտալացվել է
SOCIETYՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Blick.ch կայքը` վկայակոչելով շվեյցարացու խորհրդական Կլաուս Շտելկերին:
Նրա խոսքով` Բլատերի գիտակցությունը տեղն է: «Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ ՖԻՖԱ-ի 79-ամյա ղեկավարին հոկտեմբերի սկզբին 90 օրով հեռացրել էին պարտականությունների կատարումից: Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է վարում Բլատերի դեմ գողության և քրեական անփութության կասկածանքով: Նա, մասնավորապես, մեղադրվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անօրինական վճարումներ կատարելու համար:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի փետրվարի 26-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



