Ճապոնիայում պայթյուն է որոտացել սրճարաններից մեկում. տասնյակ վիրավորներ կան
INTERNATIONAL NEWSՃապոնիայի հյուսիսային շրջանի Սապորո քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 42 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ճապոնական լրատվական աղբյուրին:
Հաղորդվում է, որ պայթյունից հետո սրճարանում հրդեհ է բռնկվել: Փրկարարներին արդեն հաջողվել է մարել կրակը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սրճարանի շենքը գրեթե ամբողջովին փլուզվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր կրկնակի պայթյունի վտանգի մասին, ինչով պայմանավորված տեղի բնակիչներին խորհուրդ էին տալիս չմոտենալ սրճարանի տարածքին:
Ներկա պահին պայթյունի պատճառներն անհայտ են, սակայն ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում գազի հոտ էր զգացվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



