Արոնյանը Լոնդոնում ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ
SPORTՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Լոնդոնի դասական մրցաշարի երրորդ տեղի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան է: Առաջին դասական պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը 28-րդ քայլին: Երկրորդ դասական խաղում, որտեղ հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ևս խաղաղ արդյունք ունեցավ:
Դեկտեմբերի 17-ին շախմատիստներն ուժերը կչափեն արդեն արագ և կայծակնային շախմատում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



