Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Պարզվել է Արարատի մարզի դպրոցականների սննդային թունավորման աղբյուրը

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցների սաների  թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության արդյունքում պարզվել է երեխաների թունավորման աղբյուրը։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա, Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին սեպտեմբերի 10-ին մատակարարել է հացաբուլկեղեն, որի արտադրության ընթացքում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները։ 

Նախնական քննության տվյալներով՝  արտադրությունը կազմակերպել է Արարատի մարզի  62-ամյա բնակիչը՝ Գ.Նազարյանը՝ անհատ ձեռներեցի կողմից  01.09.2015թ-ին տրված լիազորագրի հիման վրա։

Լինելով սննդամթերքի անվտանգության համար հիմնական պատասխանատվություն կրող անձ՝ թվով 13 միջնակարգ դպրոցների դեռահաս երեխաների համար պատրաստվող խաչապուրու, գաթայի, կեքսի, բուլկու, կարտոֆիլով կարկանդակի և նրբերշիկով հոթ-դոգի արտադրության բոլոր փուլերում սեպտեմբերի 9-ից 10-ը չի իրականացրել վտանգի աղբյուրների վերլուծության և հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնների համատեղ կիրառումն ամրապնդող վերահսկողություն:

Արդյունքում՝ արտադրամասում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները և պարագաներն աղտոտման վտանգը բացառող հաճախականությամբ և ոչ պատշաճ մաքրման ու ախտահանման ենթարկելու պայմաններում, թույլատրել է արտադրել սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ երկրորդային աղտոտվածությամբ՝ ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկ) և Բացիլուս Ցերեուս (Bacillus cereus) տեսակի մանրէներով ախտահարված հրուշակեղեն, որը 2015 թվականի սեպտեմբերի 10-ին առաքվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներ, որտեղ էլ վաճառվել է 1998-2008թթ. ծնված դպրոցական երեխաներին:

Արդյունքում՝ նշված արտադրամասի կողմից արտադրված և մանրէների քանակը գերազանցող հրուշակեղենն ուտելուց հետո շուրջ 5 տասնյակ աշակերտի մոտ ախտորոշվել է սննդային թունավորում և սրտխառնուկ, որովայնի շրջանի ցավեր, փորլուծություն, գլխացավ, դող ու ջերմության բարձրացում, և այդ կլինիկական հիմնական ախտանշաններով բուժօգնության համար նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Նազարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել և իրացնելը, որը զուգորդվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների թողարկմամբ և անզգուշությամբ երկու և ավելի անձանց առողջությանը վնաս պատճառելով)։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders