Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին
SOCIETYԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լեւոն Մնացականյանին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին՝ նրա կողմից իրականացված աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



