ՀՀ ոստիկանությունն ամանորյա և սուրբ ծննդյան տոներին ընդառաջ խորհուրդներ է տալիս քաղաքացիներին
SOCIETYՀաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանությունը խորհուրդ է տալիս՝
- Ճամփորդելուց մի քանի շաբաթ առաջ ստուգել փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը և կարգավորել դրանք, որպեսզի վերջին օրերին անուշադրության պատճառով չհայտնվեք ոչ բարենպաստ իրավիճակում
- Երբեմն իրավական ակտով սահմանված պահանջները չիմանալու պատճառով ծնողները երեխաների հետ փորձում են սահմանը հատել առանց վերջիններիս համար անձնագիր ստանալու՝ միայն ծննդյան վկայականով: Անհրաժեշտ է իմանալ, որ, անկախ տարիքից, անձը կարող է երկրից դուրս գալ միայն վավերական անձնագրով:
- Եթե ունեք բիոմետրիկ անձնագիր, դրանում օտարերկրյա պետությունում վավերականության նշում չի կատարվում, իսկ հին նմուշի անձնագրի դեպքում անհրաժեշտ է ճամփորդելուց առաջ ստուգել վավերական կնիքի առկայությունը:
- Եթե օտարերկրյա պետությունում կորցրել եք ՀՀ քաղաքացու անձնագիրը, Հայաստան վերադառնալու ամենաարագ տարբերակը վերադարձի վկայական ստանալն է. դրա համար պետք է դիմել տվյալ պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Արտաքին գործերի նախարարություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



