Քաղաքացին տանիքից վայր է ընկել
SOCIETYԴեկտեմբերի 17-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած (տան դարպասները փակ են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռ. Ս.-ն (ծնված 1957 թ.) տան տանիքում աշխատանքներ իրականացնելիս ընկել է բակ:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



