Չեմպիոնների լիգայի ֆավորիտները. Բուքմեյքերների կանխատեսումը
SPORTՖուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունից հետո բուքմեյքերները ընթացիկ մրցաշրջանում հաղթողի գլխավոր ֆավորիտ են համարում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գավաթակիր դառնալու հավանականությունը գնահատվում է 3.70 գործակցով: Երկրորդ տեղում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»՝ 5.50:
Հաջորդ տեղերում են Թուրինի «Յուվենտուսը» (7.50), Փարիզի ՊՍԺ-ն (8.00), անգլիական «Լիվերպուլը» (11.0), Մադրիդի «Ռեալը» (12.0), Մյունխենի «Բավարիան» (13.0), Մադրիդի «Աթլետիկոն» (20.0), Դորտմունդի «Բորուսիան» ու Լոնդոնի «Տոտենհեմը» ( 23.0-ական) եւ «Մանչեսթեր Յունայթեդը» (40.0): Հետնապահներն են Ամստերդամի «Այաքսը», պորտուգալական «Պորտուն», իտալական «Ռոման» (80.0-ական), ֆրանսիական «Լիոնը» (110.0), գերմանական «Շալկեն» (280.0):
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 12-13-ին եւ 19-20-ին: